Մահացել է Հիրոսիման ռմբակոծած ինքնաթիռի անձնակազմի վերջին անդամը

Hiroshima_016Ամերիկյան Սթոուն-Մաունթին քաղաքում (Ջորջիա նահանգ), 93 տարեկան հասակում մահացել է  Թեոդոր Վան Կիրկը, В-29 Enola Gay ինքնաթիռի ղեկապետը, որը 1945-ին ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա: Նա ռմբակոծչի վերջին անդամն էր, ճշգրտում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: В-29 Enola Gay ինքնաթիռում 12 մարդ է եղել,  հրամանատարը գնդապետ Փոլ Թիբեթսն էր:

tmpgjZIqSԿիրկի մականունը «հոլանդացի» էր: Հիրոսիմայի վրա  գրոհի ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր, սակայն բավականին փորձառու օդաչու էր և արդեն 58 մարտական թռիչք ուներ հաշվարկում:

1945-ի օգոստոսի 6-ին, վաղ առավոտյան Enola Gay ռմբակոծիչը մարտական ինքնաթիռների ոչ մեծ խբով Հիրոսիմային մոտեցավ: Ճապոնական հրամանատարությունը չխփեց այդ ինքնաթիռները.ռմբակոծիչների փոքր խմբերը չէին խփվում` վառելիքը տնտեսելու նպատակով:

DutchEnola Gay-ն անարգել հասավ Հիրոսիմայի կենտրոն ու 4-տոննանոց Little Boy անվանված («փոքրիկ») ուրանային ռումբ գցեց: Պայթյունից ակնթարթորեն զոհվեց 70-100 հազար մարդ: Շատերն էլ հետագայում մահացան ճառագայթային հիվանդություններից: Ընդհանուր առմամբ, Հիրոսիմայի վրա գցված ատոմային ռումբից զոհվեց 140 հազար մարդ:

«Ես չեմ հպարտանում Հիրոսիմայում սպանվածներով: Սակայն էլ ինչպես կարելի է պատերազմում հաղթել: Եթե մտադիր չես ինչ որ մեկին սպանել, ուրեմն պատերազմ էլ մի սկսիր: Ես կարծում եմ, որ պատերազմ սկսող մարդիկ խելագարներ են, սակայն եթե բանը դրան է հասնում, ապա մի ճանապարհ կա միայն. պետք է վստահ լինել, որ պատերազմում հաղթելու ես ու կիրառել բոլոր միջոցները, որ այն հնարավորինս շուտ ավարտվի ու նվազագույն զոհերով»,- ասել է Վան Կիրկը Der Spiegel-ին` իր թռիչքի մասին:

Tags: ,