Օլիմպիադայից հետո Լևոն Արոնյանին ևս մեկ լուրջ փորձություն է սպասում

լևոնarm-azՄարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:

Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:

Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:

Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ամենաբարձր միջին անհատական վարկանիշով գրոսմայստերները: Նրանք ուժերն են չափելու երկու շրջանով: Ստուգատեսի պարգևատրմն հիմնադրամը շատ բարձր է` 315 հազար դոլար:

31-ամյա Արոնյանի (2805) մրցակիցներն են` 23-ամյա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2877), իտալացի 22-ամյա գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2801), ամերիկացի 26-ամյա գրոսմայստեր Հիկարու Նակմուրան (2787),  բուլղարացի 39-ամյա գրոսմայստեր Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի 23-ամյա գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե–Լագրավը (2768):

Հաղթողը որպես պարգև կստանա 100 հազար դոլար: Նրան հաջորդած շախմատիստները  ևս դրամական խոշոր մրցանակներ կստանան` 2-րդը՝ 75 հազար, 3-րդը՝ 50 հազար, 4-րդը՝ 40 հազար, 5-րդը՝ 30 հազար, 6-րդը` 20 հազար դոլար:

 

Tags: ,