Առաջիկայում Իրանում կարտադրվեն քաղցկեղը բուժող դեղամիջոցներ

քաղցկեղԻրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրեն Ջաֆար Ահանգարան տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել, որպեսզի Թեհրանում ստեղծվի հատուկ արտադրական կենտրոն, որում կթողարկվեն ծանր հիվանդությունների` մասնավորապես քաղցկեղի բուժման համար դեղամիջոցներ:
«Այս որոշումը ընդունել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհուրդը: Առաջիկայում Իրանի խորհրդարանում համապատասխան օրինագիծը կներկայացվի վերջնական հաստատման»,- նշել է Ջաֆար Ահանգարան:
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրենը ասել է, որ ստեղծված կենտրոնը զգալիորեն կթեթևացնի Իրան ներկրվող բժշկական սարքավորումների գործընթացը, քանի որ նման կառույցի համար նախատեսված են մաքսային հատուկ արտոնություններ :
Ջաֆար Ահանգարանին հավելել է, որ երկրում սպառվող դեղամիջոցների մեծ մասն արտադրվում է Իրանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: