Ալաեդին Բորուջերդին. «Իրանի միջուկային գործունեությունը փոփոխություն չի կրել»

nuclear iranԻրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին ասել է, որ Իրանի միջուկային գործունեությունը փոփոխություն չի կրել:

«Արաքի ծանր ջրի և Ֆորդոյի օբյեկտների ատոմակայանի գործունեությունը, որպես Իրանի միջուկային ծրագրի բնական ու տրամաբանական մի գործընթաց , ապագայում ևս շարունակվելու է: ԱՄՆ-ի կողմից ներկայացված ցանկացած հավակնություն, միմիայն արտոնություններ ստանալու և մեղքն այլոց վրա բարդելու նպատակով է կատարվում: Իրանական բանակցող պատվիրակությունը թույլ չի տա խաթարվեն Իրանի ժողովրդի գիտական նվաճումները և միջուկային թեմային չառնչվող խնդիրներ արծարծվեն եզրափակիչ բանակցություններում»,- ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնությունը լիարժեք չէ և այն միայն ժամանակ շահելու համար է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Tags: