Ադրբեջանում ակտիվիստին ձերբակալել են բանակում կրած մեծ կորուստների կապակցությամբ գերագույն հրամանատարին դիմելու համար

Ընդդիմադիր դաշտում գործող Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, և նրա գտնվելու վայրի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է կուսակցության նախագահի խորհրդական Ասիֆ Յուսուֆլին:

Ռամիլ

Ըստ նրա` Նասիրլին ոչ մի ապօինի գործողություն չի իրականացրել: Ձերբակալության պատճառը ադրբեջանաղարաբաղյան շփման գծում վերջին օրերին ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների կապակցությամբ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում “Գերագո՛ւյն հրամանատար, պատասխանի՛ր” էջը բացելն է:

“Սկզբում ոստիկանությունը Սաաթլըում ձերբակալել է Ռուսլանի հորը և որպես պատանդ տարել Բաքու: Նրանից պահանջել են, որ իր որդին գնա ոստիկանություն: Օգոստոսի 2-ին Ռուսլանը հայտարարել է, որ կներկայանա: Ես նրա հետ գնացի Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ճանապարհին ինձ իջեցրեցին մեքենայից: Ավելի ուշ Բաքվի ոստիկանությունից ինձ հաղորդեցին, որ Ռուսլանը այնտեղ չէ: Ներկայումս նրա գտնվելու վայրը հայտնի չէ”,- ասել է Յուսիֆլին:

Ռուսլանի հայրը` Շամիլ Նասիրլին, հաստատել է ոստիկանության կողմից ձերբակալված լինելու փաստը:

Ադրբեջանի մայրաքաղաքային ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը դեռ չեն մեկնաբանել ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին տեղեկությունը:

 

 

Tags: , , ,