Այսօր Էվերեստը մագլցելիս մահացել են բանգլադեշցի և հարավկորեացի լեռնագնացներ, ասել է Նեպալի զբոսաշրջության պաշտոնյաները:
«Երկու տղամարդ երկուշաբթի լեռան գագաթից ցած իջնելիս մահացել են»,-հաղորդել են տուրիզմի նախարարությունից:
34-ամյա հարավկորեացի Սունգ Հո-Սեոն Էվերեստ էր մագլցել առանց լրացուցիչ թթվածնի:
35-ամյա բանգլադեշցի Մուհաեդ Հուսեինը մահացել է վրանում՝ գագաթ մագլցելուց հետո:
Դեռևս պարզ չէ` ինչն է եղել լեռնագնացների մահվան պատճառը, սակայն ակնհայտ է, որ բարձրությունը իր դերն է ունեցել:
Մագլցման սեզոնի ժամանակ մահացել է հինգ մարդ` գտնվելով 8,848մ բարձրության վրա: