«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

unnamedԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։

Շրջելով թերապևտիկ և հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետևողական լինել բուժակցիայի մասին բնակչությանը բավարար տեղեկացնելու գործում ևս։ «Քաղաքապետարանի առողջապահական հերթական ակցիան այս անգամ էլ և՛ բուժական, և՛ կանխարգելիչ առաքելություն ունի։ Այնպես որ, վստահելով ձեր մասնագիտական հոգատարությանը, խնդրում ենք ակցիայի անցկացման մասին տեղեկացնել ոչ միայն տվյալ հիվանդություններով հաշվառված բնակիչներին, այլ բոլորին՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների հնարավորույթուն տալով կանխարգելիչ ստուգումներ անցնելու, իսկ հիվանդություն ախտորոշելու դեպքում՝ անվճար բուժման ուղեգրում ստանալու»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Քաղաքապետի տեղակալը նաև զրուցել է բուժհաստատություններ այցելած 001քաղաքացիների հետ և տեղեկացել, որ նրանք ակցիայի ընթացքից՝ ընձեռած հնարավորությունից ու բուժաշխատողների սպասարկումից գոհ են։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր ողնաշարի հետ կապված առողջական խնդրի բերումով են մասնակցում ակցիային, նշել են, որ, համակարգչային տոմոգրաֆիայի թանկարժեք հետազոտությունը ներառելով անվճար բուժօգնության ակցիայում, քաղաքապետարանը հերթական անգամ գործնականում ապացուցում է, որ բնակչության առողջության համար ևս հոգ է տանում։

«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայում ներառված են վահանաձև գեղձի, սիրտ-անոթային, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Օգոստոսի 1-5-ի դրությամբ ակցիային մասնակցելու համար Երևանի քաղաքապետարանի համաբուժարաններ է դիմել 300 քաղաքացի։ 15 քաղաքացի ուղեգրվել է տոմոգրաֆիական հետազոտության։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ 

Tags: , ,