Գյուղնախարարը վերամշակող և արտահանող ընկերություններին հորդորել է ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ

big_d061d3780edaa94ce97af2fa32a33946ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական

խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա հրատապ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, հատկապես, պտղի որոշ տեսակների և բանջարեղենի համար: Հաշվի առնելով,  որ առաջիկայում Հայաստանն անդամակցելու է  Եվրասիական տնտեսական միությանը, Սերգո Կարապետյանը հորդորել է արտահանող ընկերություններին էլ ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ` ավելացնելով հայկական  արտադրանքի արտահանման ծավալները:

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական  հարաբերությունների զարգացման  հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝  Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաև ԱՄՆ-ից  սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են  շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի  ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար:  Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք »,-  մասնավորապես նշել է նախարարը:

Նախարարը կարևորել է նաև  ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ ս.թ.  հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդարկցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ`արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվեց  Առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները  կրճատել   և,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը,  այն տրամադրվի նաև  ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը:

Խորհրդակցության ավարտին Սերգո Կարապետյանը հանձնարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները և ըստ ամենայնի աջակցել դրանց  լուծման գործում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Tags: , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>