Ռուսաստանն արգելել է արևմուտքից որոշ ապրանքատեսակների ներմուծումը

medvedevՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունն արգելել է Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից մսի, ձկան, կաթի և կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի ներմուծումը:

Այս որոշաումը կայացվել է նախագհ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան: Արգելքը կգործի մեկ տարի:

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը դիտարկում է նաև արևմտյան ինքնաթիռների թռիչքը Ռուսաստանի տարածքով դեպի Ասիա և հակառակը արգելելու հարցը: Այս քայլը մեծապես կմեծացնի թռիչքի ծախսերը և տևողությունը: Վարչապետի խոսքով՝ նման որոշում դեռևս չի կայացվել:

Մեդվեդևի տեղեկություններով՝ Ռուսաստանը հնարավոր է սահմանափակումներ մտցնի ինքնաթիռների, ռազմական նավերի և մեքենաների ներմուծման հարցում:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել են զենքեր մատակարարելով արևելյան Ուկրաինայում լարվածության ուժեղացման համար և սառեցրել ռուս անհատների և ընկերությունների հաշիվները, ինչպես նաև վարկային արգելքներ մտցրել:

 

Անկախ

Tags: , ,