Արքայազն Ուիլիամը իր աշխատավարձը ամբողջությամբ կփոխանցի բարեգործության համար

Արքայազն Ուիլյամ

Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ արքայազն Ուիլիամը կդառնա Արևելյան Անգլիայի օդային շտապ օգնության ուղղաթիռի օդաչու: Ուիլիամը աշնան և ձմռան ընթացքում պարտադիր ուսուցման կուրս անցնելուց հետո 2015թ-ի գարնանը կաշխատի որպես օդաչուի օգնական:

Ուիլիամը կաշխատի Քեմբրիջի և Նորվիչի օդանավակայաններում և՛ ցերեկային, և՛ գիշերային հերթափոխով: Մեկ այլ ուսուցման կուրս անցնելուց հետո Քեմբրիջի դուսքը կարող է թռիչքներ իրականացնել նաև որպես ուղղաթիռի հրամանատար:

Ուիլիամը արքայական ընտանիքի առաջին անդամն է, որ պաշտոնապես աշխատանքի կընդունվի Bond Air Services-ում: Պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուիլիամի ապագա աշխատավարձը ամբողջությամբ կփոխանցվի բարեգործության համար:

Ուիլիամը օդային տրանսպորտի օդաչուի լիցենզիա ստանալու համար ուսուցման կուրսը կսկսի սեպտեմբերին, որը կտևի հինգ ամիս և ներառում է 14 քննություն, ինչպես նաև փորձնական թռիչք:

 

Tags: ,