Մեքսիկայում Քրիստոսի 300 –ամյա արձանի բերանում մարդու ատամներ են հայտնաբերել

o_993028Մեքսիկայի եկեղեցիներից մեկում պահվող Քրիստոսի արձանն ապշեցրել է գիտնականներին, որոնք որոշել են այն ուսումնասիրել ռենտգենի օգնությամբ: Տանջանքի ենթարկված Քրիստոսի արձանն իր տեսքով փոքր ինչ ահաբեկում  է:Սակայն էլ ավելի են մասնագետները վախեցել, երբ հայտնաբերել են, որ Քրիստոսը մարդու ատամներ ունի:

Ինչպես BBC-ն է հաղորդում, մասնագետները, ում մոտ  մոտ պահվում է XVIII դարի այդ հուշարձանը,  ֆիգուրի բերանում 8 ատամ են գտել, որոնք պատկանել են հասուն մարդու: Մեքսիկայի Մարդաբանության  ու պատմության ազգային ինստիտուտում դա հաստատել են:

«Ամենայն հավանականությամբ, ատամներն ի նշան երախտագիտության են զոհաբերվել»,-նշել է վերականգնող մասնագետ Ֆաննի Ունիկլը: Նրա խոսքով,Մեքսիկայի մյուս շրջաններում հանդիպել են  սրբերի  արձաններ` մարդու մազերից պատրաստված կեղծամներով: Ծխականներից ոմանք իրենց մազերն են զոհաբերել այդ կարիքների համար այնպես, ինչպես մյուսները գումար են նվիրաբերում հագուստի համար: Սակայն, արձանների համար ատամներ ու եղունգներ պատրաստվել են ոսկրից ու կենդանիների կոտոշներից. «Սա առաջին դեպքն է, երբ արձանի համար մարդկային ատամներ են օգտագործվել»:

Սակայն, նրա խոսքով, ոչ մի զարմանալի բան դրանում չկա:»Այդ արձանը շատ նատուրալիստական է, այնպես որ,  հեղինակը կարող էր մարդու ատամներ օգտագործել»,պարզաբանել է փորձագետը:

Ռենտգեն նկարում տեսանելի են անգամ ատամների արմատները, այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ դրանք իսկական են: Ընդ որում, հրաշալի պահպանվել են: Չի բացառվում, որ ատամները պատկանել են մեկին, ում սուրբ են համարել:

Այս 300-ամյա արձանը հիմնականում եկեղեցում է գտնվում, ու միայն չարչարանաց ուրբաթ են դուրս բերում, փողոցներով շրջելու համար:

Tags: ,