Մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունըՃանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումներին առնչվող ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված խնդիրներն, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները լուծելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Արդյունքում 2014թ-ի հունիսի 21-ին փոփոխություններ են կատարվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և նվազեցվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:

  • Նախատեսվել է վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ տեսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտման դեպքում:
  • Օրենքը  տարբերակված մոտեցում դրսևորեց հանրային տրասնպորտային միջոցներ վարողներին ծխելու համար պատասխանատվության ենթարկելիս՝ սահանելով ավելի բարձր տուգանք: 

Հանրային իրավական դրամական պահանջների կատարում և վարչական ակտի հանձնում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից չափազանց կարևոր է համարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով:

Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:

ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար, այն  է՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում որոշակի լուծումներ են մշակվել:

Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնք որոշ դեպքերում նախատեսում են դատական ընթացակարգեր` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար, երբ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից կամ կատարման ենթակա դրամական պահանջներն անձի համար էական են (նախագծով նախատեսվել է ստորին շեմ՝ 200000 ՀՀ դրամը գերազանցող գումարի չափով):

Նախագծով սահմանվել է՝ վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Հստակեցվել է նաև վարչական ակտը  հանձնված համարվելու սահմանումը:

 Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա  ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ:  Այդ անձանց իրավունքների ապահովման,  քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները գնտվում են նախարարության ուշադրության կենտրոնում:, Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանակն վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավտությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն:

Միջազգային փորձի և ոլորտի միջազգային չափանիշների հիման վրա հիշյալ խնդիրներին տալ օրենսդրական և գործնական արդյունավետ լուծումներ: Խոսքը հատկապես վերաբերում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգերի կատարելագործմանը, ազատման համար օրենքով առավել օպտիմալ ժամկետներ նախատեսելուն, դատապարտյալների իրավունքների իրականացման գործուն միջոցներ սահմանելուն նրանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս և այլն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու  կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի  դեպքը: Նրա առողջական խնդիրները պարզելու համար կազմակերպվել է քաղաքացիական հոգեբուժարանում դատապարտյալի առողջության փորձաքննության անցկացումը, որից հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական համակարգի գերբեռնվածության խնդիրը լուծելու, ձերբակալված, կալանավորված անձանց, պատիժը կրող դատապարտյալների պահման պայմանները բարելավելու նպատակով Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 անձի համար նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շենքը շահագործման հանձնել 2014 թ-ի սեպտեմբերի վերջին: Զուգահեռ նախատեսվում է ևս 400 անձի համար մասնաշենքի կառուցումը:

Լուծվել են քրեակատարողական համակարգի բուժական անձնակազմի վերապատրաստման խնդիրները: Միջազգային գործընկերների հետ մշակվում է քրեակատարողական համակարգի բուժական ծառայության նոր մոդելը: 

Ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ 

ՀՀ Արդարդատության նախարարի 2014 թ-ի մայիսի 3-ի հրամանով ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ (Խորհուրդ): Դրա հիմնական նպատակը հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները հասու դարձնելու միջոցով ՀՀ արդարադատության նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելուն աջակցելն է: Խորհրդի կազմում ընդգրկված են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների 29 ներկայացուցիչներ, հեղինակավոր և ճանաչված հասարակական գործիչներ` Արամ Աբրահամյան, Տիգրան Լիլոյան, Արտակ Զեյնալյան, Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան, այլք:

2014 թ-ի հուլիսի 18-ին անցկացվել է Խորհրդի առաջին նիստը: Քննարկվել են պրոբացիոն ծառայության ներդրման իրավական նախադրյալները և գործունեության հիմնական ուղղություններն, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրներն ու բարեփոխումների ուղղությունները: Խորհրդի նիստերը դռնբաց են: 

ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ 

    ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրային խնդիրներից քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդումն ապահովող կանոնակարգումներ նախատեսվել են ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծումԱյն ՀՀ Ազգային Ժողովում ստացել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկված է նիստերի օրակարգում: Հանձնաժողովում օրենսգրքի նախագծի քննարկման արդյունքներով նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են խափանման միջոցների համակարգին, դրանց կիրառության հիմքերին և ընացակարգերին, մինչդատական վարույթում դատարանի դերին և այլն 

ՀՀ Քրեական նոր օրենսգիրք

ՀՀ նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգն ամբողջականացվել է, կազմվել է հայեցակարգի հիմնավորումը և հաստատելու համար ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Նախատեսվում է, որ հայեցակարգը հաստատելու մասին որոշումը Կառավարությունը կարող է ընդունել Սեպտեմբերին: ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի վրա դրված է պարտականություն մշակել օրենսգրքի նախագծի տեքստը և այն հաջորդ տարվա ամռանը ներկայացնել նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի(Ծրագիր) իրականացում

2014թ. հունիսի 30-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Ծրագրի պաշտոնանական մեկնարկին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է ծրագիրը որպես ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք:

ՀՀ ԱՆ-ի կողմից իրականացվել են Ծրագրի VIII–րդ («Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք»-ը) գլխի մի շարք միջոցառումներ և դրանց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծման աշխատանքներում և ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար: Մասնավորապես, ուսումնասիրվել է միջազգային փորձը`

  • ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացքն ապահովող անկախ ընթացակարգերի վերաբերյալ,
  • հարցաքննությունների տեսաձայնագրման վերաբերյալ,
  • անձի՝ իրենից խոստովանությունը խոշտանգումների միջոցով ստանալու վերաբերյալ հիմնավոր պնդման արդյունավետ քննություն (վարույթի կասեցման հնարավորություն նախատեսելով) իրականացնելու վերաբերյալ,
  • քրեակատարողական հիմնարկներում հացադուլ իրականացնող անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ:

Ռազմավարության մեկ այլ միջոցառման կատարման, այն է՝ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով հասարակության համապատասխան ներկայացուցիչների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործությունը վիճարկելու հնարավորություն ապահովելու հարցի ուսումնասիրության արդյունքում մի շատ կաևոր ինստիտուտ է ներդրվել ՀՀ իրավական համակարգ` խմբային հայցը: Խմբային հայցերով խմբի անունից հայց հարուցելու և խմբի անդամ համահայցվորներին ներկայացնելու իրավունք վերապահելու վերաբերյալ առաջարկը ՀՀ ԱՆ ներկայացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն ընդունվել էր` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP)  հետ ռազմավարության որոշ միջոցառումների վերաբերյալ սեմինար-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: 

ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրով դատարանների անկախության և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված ծրագրային խնդիրներն իրականացնելու առումով ուշագրավ են ՀՀ դատական օրենսգրքում 2014 թ. հունիսի 10-ին և հունիսի 21-ին կատարված հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝ 

       Կատարված փոփոխությունը Փոփոխության նպատակն ու արդյունքները
-         ներդրվել է դատավորների գնահատման ինստիտուտը

 

-         սահմանվել են դատավորների գնահատման որակական և քանակական չափորոշիչները

-              բացահայտելու և դատավորներին մատնանշելու է իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները,

-              նպաստելու է դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը և խթանելու ինքնավերլուծությունը

-              նպաստելու է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը 

-         հստակ սահմանվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի` նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում հասկացությունների բովանդակությունը

-         հստակեցվել են ակնհայտ և կոպիտ խախտումը գնահատելու չափանիշները

-         ապահովվելու է դատավորներին օրենքի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի միասնականությունը,

 

-         վերանալու է դատավորների կարգապահական վարույթի շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների  հնարավորությունը

- ներդրվել է դատական գործերի պատահական բաշխման համակարգը՝

ինչպես առաջին ատյանի դատարանների, այնպես էլ  վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի համար

- գործերը հավասարաչափ բաշխվելու են դատավորների միջև՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահական ընտրությամբ` հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը և բացառելով սուբյեկտիվ մոտեցումները
- էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները ձևավորվելու են ոչ թե դատարանների նախագահների խորհրդի կողմից, այլ՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից

- դատարանների նախագահներն ու Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:

-              բարձրանալու է դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը

 

-  ներդրվել է Արդարադատության խորհրդի անդամի հատուկ կարծիքի ինստիտուտը,

 

-   նախատեսվել է, որ նույն անձն ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ Արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու կամ նշանակվելու իրավունք չունի

-         հնարավորություն է տալու Արդարադատության խորհրդի անդամին՝ շարադրելու Արդարադատության խորհրդում հարցերի քննության ժամանակ մեծամասնության հետ չհամընկնող իր դիրքորոշումը

-         կբարձրանա Արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետությունը

-            դատավորի թեկնածուի համար նախատեսվել է 22-ի փոխարեն 28 տարվա նվազագույն տարիքային ցենզ -         կարևորվել է ոչ միայն թեկնածուի մասնագիտական փորձառությունը, այլև կյանքի համապատասխան փորձ ունեցող անձանց  դատական իշխանության ոլորտ ընդգրկելը
-         հատուկ կարգավորումներ են նախատեսվել՝ դատական վիճակագրության վարման առումով,

-         ներդրվել է դատական իշխանության կողմից իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակելու համակարգը,

-          նախատեսվել է այն նվազագույն վիճակագրական  տեղեկատվության ցանկը, որն ենթակա է պարտադիր հրապարակման

-         հավաքագրվելու է օբյեկտիվ վիճակագրություն,

-         ապահովվելու է հանրության առջև դատական իշխանության արդյունավետ հաշվետվողականությունը,

-         երաշխավորվելու է հանրության համար կարևոր տվյալների հրապարակումը

ՀՀ դատական օրենսգրքում, ինչպես նաև հարակից այլ իրավական ակտերում կատարվել են այլ ուշագրավ էական փոփոխություններ և սահմանվել սկզբունքային կարգավորումներ, մասնավորապես, օրենքը `

-       դատավորների ընտրության գործընթացում բացի դատավորներից նախատեսվել է ընդգրկել իրավաբան գիտնականների,

-       նախատեսվել է, որ նույն անձը միաժամանակ չի կարող կատարել քննական հարցերի մշակման, գնահատման և Արդարադատության խորհրդում հարցազրույցի վարման գործառույթներ,

-       քաղաքացիական դատավարությունում կատարելագործվել է պատշաճ ծանուցման կարգը, ընդլայնվել են դատական նիստի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները,

-       կատարելագործվել են վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները՝ սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը հնարավորինս մանրամասն հիմնավորելու պահանջը,

-       նախատեսվել է, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է մանրամասն հիմնավորել բողոքը վարույթ ընդունելու հիմքերը,

-       նախատեսվել է վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքները տեղադրել պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի:

 Նոտարական համակարգ 

ՀՀ կառավարության 2014 թ-ի ծրագրով նախատեսված նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ներդնելու միջոցառումն իրականացնելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Նոտարիատի զարգացման հայեցակարգ» N 53 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակը նոտարների գույքային պատասխանատվության և պատասխանատվության ռիսկի ապահովագրության, նոտարական գործողությունների սակագներին առնչվող խնդիրների լուծումն է:

Ներկայում նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ: Հայեցակարգի փոփոխությունների նախագիծը նախատեսել է նոտարի գույքային պատասխանատվություն նաև նրա կողմից անզգուշությամբ հասցված վնասի համար:

          Նոտարիատում լիարժեք ինքնակառավարման համակարգ ունենալու նպատակով ՀՀ նոտարական պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է պատրաստվել, որով ձեռնարկվել են քայլեր՝ նոտարական համակարգի ինքնակառավարումն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` տալով մեծ ֆինանսական ինքնուրույնություն ՀՀ նոտարական պալատի վարչությանը և նոտարների ընդհանուր ժողովին, ավելացնելով էթիկայի հանձնաժողովի անդամների քանակը, ստեղծելով  նոտարական պրակտիկայի և վերապատրաստման հարցերով հանձնաժողով, որը մշակելու և ՀՀ ԱՆ է ներկայացնելու նոտարական գործունեության վերաբերյալ իրավական ակտեր, մեթոդական ձեռնարկներ:

«Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումն և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են՝ ներկայումս  աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և էլեկտրոնային նոտարիատի համակարգի միջև  ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ: 

Ուշագրավ զարգացումներ նախատեսող և նոր ինստիտուտներ ներդնող

այլ օրենքներ և օրենքների նախագծեր

ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում մշակվել է 35 իրավական ակտի նախագիծ:

  • ՀՀ ԱԺ կողմից 2014թ. մայիսի  19-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և ՀՀ սահմանադրական դատարանի 2013թ. նոյեմբերի 5-ին թիվ 1121 որոշման իրավական դիրքորոշումների հիման վրա՝ նախատեսելով փոխհատուցում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման համար և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի (սխալ դատապարտում և դատական սխալ) հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նախատեսվում է լրամշակել այդ նախագիծը, և քննարկվում է նոր ներկայացվող նախագծում ներառել վերը հիշատակված հոդվածների շրջանակն ընդլայնելու, հատուցաման չափերը փոփոխելու հարցերը:

  • 2014 թվականի հունիսին ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն սեպտեմբերի 30-ից ՀՀ արդարադատության նախարարությունում գործելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որով ՔԿԱԳ  վերաբերյալ դիմումները կմուտքագրվեն ու ակտերը կգրանցվեն էլեկտրոնային եղանակով:

 

  • 2014 թվականի հունիսի 21-ին ԱԺ կողմից ընդունվել է ՀՀ ԱՆ-ի կողմից մշակված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը:

 

Նախագծեր 

  • ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. հունիսի 13-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ մշակելու նպատակով:
  • Մշակվել է «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, որը նախատեսում է անշարժ չհամարվող ցանկացած շարժական գույք, բացառությամբ՝ արժեթղթերն ու դրամական միջոցները, դնել որպես գրավ՝ ստեղծվելիք էլեկտրոնային միասնական ռեգիստրի միջոցով: Սա նպաստելու է փոքր և միջին ձեռնարկություններին և Համաշխարհային բանկի կողմից մշակված «Doing Business»-ի չափանիշներով Հայաստանի առաջխաղացմանը:
  • Մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է դատարանի և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացնելու համար ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգ:
  •          Օրենքի նախագծով նախատեսվել է, որ վարչարարություն իրականացնելու լիազորություններ կարող են վերապահվել նաև պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և պետական ու համայնքային հիմնարկներին:
  • Մշակվում է «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագիծ, որի նպատակը պետք է լինի անձանց պաշտպանությունն այն չարաշահումներից, որոնք կարող են տեղ գտնել անհատական տվյալների հավաքման կամ մշակման ժամանակ:
  • § Մշակվում է Հայաստանի Հանրապետոությունում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգը: 

Համագործակցությունը խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի(CPT)հետ

ՀՀ Արդարադատության նախարարությունը կարևորում է համագործակցությունը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ: Նախարարության կողմից անհապաղ միջոցներ են ձեռնարկվել Կոմիտեի Հայաստան կատարած վերջին այցի (2014թ. մայիս) շրջանակներում ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների, նրանց հետ վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված Կոմիտեի առաջարկությունների կատարման վերաբերյալ: Արդյունքների մասին տեղեկացվել է Կոմիտեի քարտուղարություն: Ձեռնարկված միջոցներն արժանացել են դրական գնահատականի:

ՀՀ ԱՆ-ն մշակում է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է Կոմիտեի առաջարկությունների կատարմանը: Այդ նախագծի նախնական տարբերակը նույնպես ուղարկվել է Կոմիտե: Ավելին, նախարարությունում ստեղծվել է բաժին, որի հիմնական խնդիրներից է Կոմիտեի իրավական չափանիշների ներդրումը Հայաստանում: 

Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծում

ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ կապերի վարչության կառուցվածքում ստեղծվել է նոր բաժին, որը զբաղվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարմամբ և եվրոպական իրավական չափանիշները հայկական իրավական համակարգ ներդնելով: Այս բաժինը պատասխանատու է լինելու նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների չափանիշների հիման վրա նոր օրենքների մշակման, ինչպես նաև ՄԻԵԴ-ի իրավական պրակտիկայի ներդրման համար:       

Իրավական ակտերի փորձաքննություն
ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացվել

 

  • 124 օրենքների նախագծերի,
  • 36 ընդունված օրենքների,
  • ՀՀ Նախագահի 2 նորմատիվ և անհատական հրամանագրերի նախագծերի,
  • ՀՀ կառավարության 224 նորմատիվ  և 132 անհատական որոշումների նախագծերի,
  • ՀՀ վարչապետի 2 նորմատիվ և 124 անհատական որոշումների նախագծերի,
  • ՀՀ կառավարության 28 արձանագրային որոշումների նախագծերի
պետական գրանցում են ստացել 135 գերատեսչական նորմատիվ ակտեր
կատարվել է 678 տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի փորձաքննություն

Միջազգային պայմանագրերի փորձաքննություն

միջազգային պայմանագրերի տեքստերի վերաբերյալ տրամադրվել է  32 կարծիք
միջազգային պայմանագրերի և ՀՀ  օրենսդրության միջև հակասությունների առկայության կամ բացակացության մասին տրվել է  16 տեղեկանք
ՀՀ ԱՆ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցվել է 5 դատավորի նկատմամբ:

 

Միջազգային համագործակցություն

          Կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարի և օտարերկրյա պետությունների  պատվիրակությունների միջև պաշտոնական հանդիպումներ, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության և ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի, ԱՄՆ սենատոր տիկին Սյուզան Չան Օքլանդի, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի, ԵԱՀԿ գրասենյակի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարների հետ:

ՀՀ Արդարադատության նախարարը բավարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի խնդրանքը` այդ երկրի ութ քաղաքացիների պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ փոխանցելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված 12 գանգատներով:

Մարզային այցելություններ

       ՀՀ Արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր և Սյունիք` մարզի բնակիչների ու նախարարության մարզային կառույցների խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: 

Լրատվամիջոցների հետ աշխատանք 

ՀՀ արդարադատության նախարարն ու թիմը չի հետևել 100 օր լռություն պահպանելու սկզբունքին և նշանակման օրվանից մինչ օրս ակտիվորեն համագործակցել է զանգվածային լրատվության միջոցների հետ:

Նրանց հետ համագործակցության արդյունքում մամուլում տեղ է գտել ութ տասնյակից ավելի հրապարակումներ:

Tags:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>