ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները (լուսանկարներ)

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող  «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Նույն տնտեսությունում առկա են ևս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին:

խորքային հորերխորքային հորեր

 Վերոհիշյալ համայնքի տարածքում  «Մարտիկ Եվրեյան» և «Վալերի Եվրեյան» տնտեսությունները ենթարկվել են 3մլն 200 հազարական դրամի չափով տուգանքի, իսկ «Նորայր Ստեփանյան» տնտեսությունում` փականային ռեժիմով տնտեսվել է 75 լ/վ ջրատվությամբ խորքային հոր:

https://www.youtube.com/watch?v=UUc-ApvbXk0&feature=youtu.be

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն  որոշման  համաձայն  ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող  ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար  ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է  107,497.4 հազ. դրամ:

խորքային հորերDSC_0652DSC_0654

Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով:

Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից  սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝  34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:

Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում լուծարվել է շուրջ 80 լ/վ  ջրթողունակությամբ ապօրինի      խորքային հոր, իսկ  Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են 4 հորերից օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով  160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր: Այսպիսով խնայվել է մոտ  340 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ:

Ընդհանուր առմամբ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի են բերվել 97        հորատանցք՝  ընդհանուր 1570 լ/վ ջրաքանակով:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>