Իսպանիայի օդանավակայանում ձերբակալել են կոկայինով լցված կրծքի իմպլանտներ կրող կնոջ

Մադրիդի օդանավակայանում ձերբակալել են կրծքերի մեջ 120,000 դոլար արժողությամբ կոկային տեղափող կնոջ:

իմպլանտներ

 

43-ամյա վենեսուելացի կինը իր կրծքերի մեջ որպես իմպլանտներ երկու պլաստիկ պարկերով 1,7 կգ կոկային էր տեղադրել:

Օդանավակայանի անցակետում նկատել էին կնոջ նյարդային պահվածքը և ստուգել նրա իրերը, սակայն ոչինչ չէին հայտնաբերել:

Այնուհետև Կոլումբիայի Բոգոտա քաղաքից ժամանած կինը մարմնի խուզարկում էր անցել, և Մադրիդի օդանավակայանի աշխատակիցները նրա կրծքերի վրա ձևախեղումներ էին նկատել, որից հետո կինը խոստովանել էր, որ ինքը կոկայինով լցված իմպլանտներ է կրում:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց և հեռացրել 1,7 կգ կոկայինով լցված իմպլանտները:

Իսպանիայի ոստիկանությունը կանոնավոր ստուգումներ է իրականացնում Մադրիդի Ադոլֆո Սուրաես միջազգային օդանավակայան Լատինական Ամերիկայից ժամանող ուղևորների նկատմամբ:

Մաքսային անցակետում հունվարի 1-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում շուրջ 20 միլիոն ֆունտ արժողությամբ 493 կգ կոկային է առգրավվել:

 

Tags: , ,