Մայրը հարկադրված սմարթֆոնի նոր հավելված է ստեղծել

o_995691Ամերիկյան Հյուսթոն քաղաքի բնակիչ Շերոն Սթենդիֆիրդը ահավոր հոգնել է այն բանից, որ իր որդին` Բրեդլին անընդհատ հեռախոսի զանգերին չի պատասխանում: Կինը գտել է ծրագրավորողների մի թիմ, որն էլ  ստեղծել է մի նոր հավելված: Այն հնարավորություն է տալիս արգելափակել երեխայի հեռախոսը: Այդպիսով, եթե երեխան չի մոտենում հեռախոսին, ապա նա ընդհանրապես դրանից օգտվելու հնարավորությունը կորցնում է:

«Ես երբեք չէի կարողանում Բրեդլիին ստիպել ժամանակին հեռախոսին մոտենալ: Նրա լռությունն  ինձ համբերությունից հանում էր ու,  ինչ ասես մտքովս չէր անցնում: Այն ժամանակ ես որոշեցի ակտիվ գործունեության անցնել: Ես մի քանի ամիս ծախսեցի, որ գտնեմ հավելվածը գրող մասնագետների, ովքեր կկարողանային արգելափակել հեռախոսը, եթե ոչ ոք լսափողը չի վերցնում»:

Այդպես է ծնվել Ignore No More ծրագիրը, որը տեղադրելով` ծնողը հնարավորություն է ստանում սահամանափակելու սարքավորման հասանելիությունն այն դեպքում, եթե  երեխան չի վերցնում լսափողը կամ էլ չի պատասխանում հաղորդագրություններին:  Երբ արգելափակվում է երեխայի հեռախոսը, նա այդ վիճակից 2 ելք է ունենում.կամ վերցնում է լսափողը կամ պատասխանում հաղորդագրություններին կամ էլ կարողանում է դիմել  անհետաձգելի օգնության: Եվ երբ զավակը  դրա մասին տեղեկացնում է  ծնողին, վերջիններս էլ հաղորդում են հատուկ գաղտնագիրը, որի օգնությամբ կարելի կրկին աշխատանքային վիճակի բերել հեռախոսը:

Ignore No More ծրագիրը Android հեռախոսների համար կարելի է ներբեռնել այստեղ`  Google Play.

Tags: