Սահակաշվիլին Վրաստանին է վերադարձրել պետության հաշվին գնած կոստյումներն ու վերարկուն

o_744733Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստացել է նախկին  նախագահ Սահակաշվիլու պետության հաշվին գնած հագուստեղենի մի մասը: Ինչպես նրա գրադարանի մամլո ծառայությունից են հայտնել, ծանրոցում կոստյումներ են ու վերարկու, որոնք Սահակաշվիլին գնել է բյուջեի գումարներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Օրեր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սահակաշվիլուն մեղադրել է  բյուջեի միջոցներով 8 կոստյում ու քաշմիրից վերարկու գնելու մեջ: Ինչպես գրադարանում են հայտնում, Սահակաշվիլի որոշել է այդ հագուստը վերադարձնել:

Հագուստը նախկին նախագահի բնակարանից Վրաստանի կառավարության գրասենյակ է ուղարկվել առաքիչի միջոցով ու ներկայում գտնվում է ընդունարանում, քանի որ ադմինիստրացիան հրաժարվել է այն ընդունել: Պաշտոնական անձինք բացատրել են, որ իրենք կարող են ընդունել միայն պաշտոնական ծանրոցները:

Ի դեպ, հագուստին կցված է Սահակաշվիլու գրությունն ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն.»Կարող եք այս հագուստն օգտագործել ձեր հայեցողությամբ»:

Tags: