Բիժան Նամդար Զանգանե. «Այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար»

նավթատար նավերԻրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:

«Համաձայն ժնևյան միջանկյալ համաձայնագրի, չպետք է որևէ արգելք կիրառվի արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու կամ Իրանից արտահանվող նավթային բեռների ապահովագրության հարցում»,- նշել է Իրանի նավթի նախարարը:

Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ընթացիկ բանակցությունների շնորհիվ Իրանի դեմ դադարեցին կիրառվել մի շարք պատժամիջոցներ:

Արդյունքում, 2014-ի հուլիսի 25-ին և 29-ին Իրանի հարավային երկու նավահանգիստներ մուտք գործեց ոչ իրանական նավթատար նավ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը: