Սուպերհերոսների կոստյումներով ցույցի են ելել

17Նյու Յորքի Թայմս-սքվեր փողոց են ելել կոմիքսների ու ֆիլմերի հերոսների կոստյումներով մարդիկ ու հայտարարել, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, հաղորդում է Вести.Ru-ն:

Փողոցային արտիստները, որոնք վաստակում են մուլտհերոսների կոստյումներով լուսանկարվելով, դժգոհում են, որ քաղաքային իշխանություններն արգելում են իրենց փող վերցնել համատեղ լուսանկարվելու համար: Օրենքի համաձայն, նրանք միայն կարող են նվիրատվություն վերցնել:Նրանք էլ որոշել են աշխատանքի իրենց իրավունքները պաշտպանել:

Նրանց առաջին պահանջն այն  է, որ ոստիկաններն իրենց հարգանքով վերաբերվեն,երկրորդը` զբոսաշրջիկներին` փողոցային արտիստներին վճարելու ոչ պարտադիրության մասին ծանուցող թերթիկներ այլևս չբաժանեն: Բացի այդ, նրանք պահանջում են իրենց գործոնեությունը  կանոնակարգել: Նրանք արդեն համաձայնել են անձնական տվյալներով նշաններ կրել, որպեսզի ոստիկաններն իրենց փաստաթղթերը չպահանջեն:

Իսկ ոստիկանությունում էլ պատճառաբանում են, որ նրանցից շատերն արդեն օրենքի հետ խնդիրներ են ունեցել ու բացի այդ  հաճախ այդ գործով զբաղվում են  ներգաղթյալները:

Tags: