Ռուսական օգնությունը շարժվում է դեպի արևելյան Ուկրաինա

Ռուսաստան-Ուկրաինա

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ սահմանում օրեր շարունակ պահված ռուսական օգնությունը վերջապես շարժվում է արևելյան Ուկրաինայի Լուգանսկ քաղաք:

Այնուամենայնիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ իրենք անվտանգության նկատառումներով, այլևս չեն չեն ուղեկցում ավտոշարասյանը:

Կարմիր խաչի դիտորդները պետք է ուղեկցեին ավտոշարասյանը, սակայն անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով որոշել են հետ կանգնել:

Հինգշաբթի գիշերը Ռուսաստանի և Ուկրաինայի մաքսային անցակետերից դուրս են եկել 34 բեռնատարներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ Ուկրաինային մեղադրում է ավտոշարասյունը կանգնեցնելու նպատակով ենթատքստեր հորինելու համար և այդ նույն ժամանակ ինտենսիվացնելով հարձակումները Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ռուսամետ ապստամբների դեմ:

Նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի առաջնորդները դիտմամբ հետաձգում են մարդասիրական օգնության տրամադրում այնքան ժամանակ, մինչև արևելյան շրջաններում այն ստացող մարդիկ չմնան:

ՄԱԿ-ի տեղեկություններով արևելյան Ուկրաինայում ապրիլի կեսերից մինչ հիմա տեղի ունեցող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 2,000 մարդ, վիրավորվել է գրեթե 5,000-ը:

 

Tags: , ,