ԱՄՆ-ը անհամբերությամբ սպասում է Թուրքիայի նոր վարչապետի հետ համագործակցությանը. Պետքարտուղարություն

Մերի Հարֆ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի պաշտոնին Ահմեդ Դավութօղլուի առաջադրման որոշումը, նշել է, որ Վաշինգտոնը անհամբերությամբ սպասում է նոր վարչապետի հետ համագործակցությանը: «Ես հասկանում եմ, որ առայժմ նա միայն թեկնածու է: Այժմ սկսելու է ինքնին գործընթացը: Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր վաչապետի հետ մեր աշխատանքին, ով էլ որ ստանձնի այդ պաշտոնը»,- նշել է Հարֆը:

Հայտնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին սերտ հարաբերություններ ունի Դավութօղլուի հետ, Հարֆը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ժամանակ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և մասնավորապես Գազայի հարցը:

Tags: , ,