Դոմինիկյան Հանրապետությունը արգելել է Մայլի Սայրուսի համերգը

miley-cyrus-bangerz-tour-concertՄայլի Սայրուսը հնարավոր է հետաձգի Դոմինիկյան Հանրապետությունում կայանալիք առաջիկա իր համերգը: Հրապարակային ներկայացումները վերահսկող տեղի կառավարության հանձնաժողովը բարոյական նկատառումներով որոշել է արգելել սեպտեմբերի 13-ին կալանալիք 21-ամյա երգչուհու համերգը:

Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ հանձնաժողովը նման քայլի է դիմել այն պատճառով, որ Սայրուսը հաճախ Դոմինիկյան օրենքով պատժելի, բարոյականությանը և սովորույթներին չհամապատասխանող արարքներ է գործում:

Սայրուսի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին:

Սայրուսը ներկայումս համերգային շրջագայության մեջ է Հյուսիսային Ամերիկայում: Նախատեսված է, որ նա օգոստոսի 24-ին Կալիֆոռնիայում կայանալիք MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը կներկայանա ոչ որպես կատարող, այլ մասնակից:

 

Tags: ,