Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին հանցագործի տեղ են դրել, հաղորդում է «Մունդո» թերթը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միապետը հանգստանում էր Իսպանիայի Սեուտ կիսաանկլավում, որը Մարոկկոյի հյուսիսային հատվածում է գտնվում:
Իսպանական քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների մեջ կասկած առաջացավ 2 զբոսաշրջային առագաստանավերի ու 3 հիդրոցիկլի պատճառով, որոք այս շրջանում օգտագործվում են թմրանյութ ու ներգաղթյաղներին փոխադրելու նպատակով: Նրանք առագաստանավում գտնվողներին խնդրել են փաստաթուղթ ներկայացնել: Թագավորին, որ նույպես հանգստանում էր նավերից մեկում, չեն ճանաչել սկզբում: Որոշ ժամանակ անց թագավոր Մուհամեդ VI զանգել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI –ին ու տեղեկացրել կատարվածի մասին: Արդյունքում, գվարդիայի ներկայացուցիչները միապետից ներողություն են հայցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Tags: Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI