Պորոշենկոն Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները նշանակել է  հոկտեմբերի 26-ին

Verkhovna_Rada_main_session_hall (1)Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խորհրդարանի ընտրությունները նշանակել է 2014-ի հոկտեմբեր 26-ին: Դրա մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորում է   Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ որոշումն ընդունելու համար առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ «քաղաքացիների 80%-ն ընդունում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրելու իշխանությունը:

«Ընտրությունները   լյուստրացիայի լավագույն միջոցն են ու այն պետք է սկսել գերագույն օրենսդիր մարմնից: Ներկայիս գերագույն ռադայի կազմը մեկուկես տարի եղել է Յանուկովիչի հենարանը: Ու հենց  այդ պատգամավորների մեծամասնությունն էլ բռնապետական օրենքներ էր ընդունում, որոնք խլեցին Երկնային Հարյուրյակի կյանքերը: Դրա համար պետք է և քրեական, և քաղաքական պատասխանտվություն կրել »:

Նրա կարծիքով, շատ պատգամավորներ աշխարհազորայինի կողմնակիցներ են:

«Ընդհանուր առմամբ, գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրությանը: Հասարակությունն այնքան արագ է փոփոխվել, որ պատգամավորները չեն հասցնում նրա պատմական քայլին հետևել»,-գրլ է նա:

Նա նշել է, որ  ներկայիս կազմով ռադան կաշխատի մինչև նոր խորհրդարանի կազմն ընտրվելը:

Tags: