Պաղեստինցի լրագրողն առաջարկել է Ice Bucket Challenge-ի իր տարբերակը

0_6d356_279caf52_XL (1)Հայտնի պաղեստինցի լրագրող Այման Ալուլն առաջարկել է Ice Bucket Challenge ֆլեշմոբի իր տարբերակը` Գազայի հատվածի համար: Նա բոլոր ցանկացողներին կոչ է արել նոր ֆլեշմոբի մասնակցել, որն ինքն անվանել է Rubble Bucket Challenge: Մասնակիցներին առաջարկվում է գլխին  սառցաջրի փոխարեն  մի դույլ խճաքար լցնել, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ինչպես Ալուլն է բացատրել, Գազայի հատվածում չդադարող ռմբակոծությունների պատճառով ջրի անբավարարություն է, էլ չասած` չոր սառույցի մասին: Դրա համար, ով ցանկանում է միանալ համաշխարհային ֆլեշմոբին, պետք է բավարարվի ձեռքի տակ եղած նյութերով, այսինք` այն խճաքարով, որ գոյացել է Իսրայելի ռմբակոծությունից հետո:

Բարեգործական Ice Bucket Challenge-ի նպատակն է ուշադրություն հրավիրել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին: Ակցիային մասնակցել ցանկացողը պետք է   դույլով սառը ջուր լցնի վրան կամ էլ  մանրացրած սառույց, որից հետո տեսանյութը տեղադրի համացանցում ու դրանից հետո կարող  էստաֆետը հանձնել ուրիշին: Ու եթե վերջինս չընդունի մարտահրավերը, ապա պետք է   ակցիան նախաձեռնած ALS Association ընկերության հիմնադրամին գումար նվիրաբերի:

Tags: