Ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

2Ռուսական “Աէրոֆլոտ” ավիաընկերությանը պատկանող Դուբայ - Մոսկվա չվերթի օդանավն հարբած ուղևորի պատճառով  արտակարգ վայրէջք է կատարել Երևանում , հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով РИА Новости գործակալությանը:

Դուբայից ինքնաթռի թռիչքից հետո հարբած ուղևորը, որը Ադրբեջանի քաղաքացի էր, սկսել է անվայել արտահայտություններ օգտագործել, բարձր խոսել և հետամտել երեխաներին: 30-35 տարեկան տղամարդը սկսել է բղավել:
Ըստ ականատեսի՝ ինքնաթիռում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք դիմել են տղամարդ ուղևորների օգնությանը: Ականատեսները նշում են, որ ադրբեջանցուն մեծ դժվարությամբ կարողացել են զսպել վեց տղամարդ, որոնք կապկպել են նրան նստարանին:

Նշվում է, որ Օդանավը “Զվարթնոցում” վայրէք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել է մոտ 2.5 ժամ: Օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվել են նրան ընդունել : Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են կատարել, որից հետո ադրբեջանցին քնել է:
Օդանավը Մոսկվա ժամանել է 3 ժամ ուշացումով: Ադրբեջանցուն տարել են ոստիկանություն:

Tags: , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA
Reload the CAPTCHA codeSpeak the CAPTCHA code
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>