Ադրբեջանում գրանցվել է երկու երկրաշարժ

2 (1)Ադրբեջանի հյուսիսային Շամախիի շրջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Հանրապետական սեյսմաբանական ծառայության կենտրոնի տվյալներին:

Առաջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 27-ին՝ տեղի ժամանակով 09:26-ին, Գոբուստանից 25 կմ հեռավորությամբ: Հզորությունը կազմել է 3.2 մագնիտուդ: Հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա:

Երկրորդը տեղի է ունեցել 09:47-ին Գոբուստանից 19 կմ հեռավորությամբ, հզորությունը կազմել է 3.3 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 17 կմ:

Ըստ գործակալության՝ երկու դեպքում ցնցումներ չեն զգացվել:

Անկախ

Tags: