Շոտլանդական կղզին Սառցե դույլի մարտահրավեր ակցիայի պատճառով մնացել է առանց ջրի

Շոտլանդիայի մոտակայքում գտնվող կղզիներից մեկի բնակիչները այսպես կոչված «Սառցե դույլի մարտահրավերի» պատճառով մնացել են առաց ջրի:
Սառցե դույլ
Կոլոնսիում ջրի պահանջարկը աճել է, երբ շուրջ 135 բնակիչ ունեցող կղզում տարածվել է «Սառցե դույլի մարտահրավերը»:
Կղզու ջրամատակարարման համակարգը ավտոմատ անջատվում է ջրի կորուստը կանխելու համար, որից հետո այն պետք է կրկին միացվի:
Կղզու բնակիչներից մեկը հայտնել է, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում ջրի ինժեներները հինգ անգամ միացրել են ջրամատակարարումը:
Իններ Հեբրիդեան կղզի
Շոտլանդիա ջուր ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ջրամատակարարումը դադարել է ոչ աշխատանքային օրերի ընթացքում, սակայն բնակիչները կարող են օգտագործել կղզու վրա կուտակված ջրի պաշարները:
«Սառցե դույլի մարտահրավերին» մասնակցող անձի գլխին դույլով սառը ջուր են լցնում, որից հետո նա մեկ այլ անձի անուն է նշում՝ հրավիրելով նրան մասնակցել ակցիային:

Tags: ,