Հերթական ձերբակալված ընդդիմադիր գործիչն Ադրբեջանում

Այսօր առավոտյան ադրբեջանական “Մուսավաթ” կուսակցության Գեյգելի շրջանային կազմակերպության նախագահ Սուբթայ Գուլուզադեն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:
Մուսավաթ կուսակցություն
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրան մեղադրում են նրանում, որ իր գոմի դուռը բացվում է դպրոցի ուղղությամբ: Շրջանի ոստիկանը պահանջել է զմռսել գոմի դուռը, մինչդեռ Գուլուզադեն հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ընդգծելով, որ այդ իրավիճակը վաղուց այդպես է:
Ըստ “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի՝ ձերբակալության իրական պատճառը Գուլուզադեի՝շրջանի ոստիկանության պետի հետ կոնֆլիկտն է եղել՝ չնշելով, թե ինչում է այն կայանում:
Համաձայն տեղի աղբյուրների՝ Գուլուզադեն հրաժարվել է ոստիկանապետին վաճառել էլիտար տարածքում գտնվող հողատարածքը, որը տեղակայված է արգելանոցում՝ օլիգարխների առանձնատան մոտ:
Իր հերթին Գեյգելի շրջանային ոստիկանությունում հրաժարվել են մատնանշել Սաբութայ Գուլուզադեին ձերբակալելու պատճառը:

Tags: , ,