Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացել է ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում անցկացվելիք շախմատի միջազգային մրցաշարի առաջին համարը:
Օգոստոսի 27-ին կայանալիք առաջին տուրում նա սպիտակ խաղաքարերով կխաղա չինական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի հաղթողը կպարգևտրվի 100 հազար դոլարով: Վերջին տեղը գրավողը կհարստանա 30 հազար դոլարով:
Վիճակահնության արդյունքը:
1. Լևոն Արոնյան
2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
5. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Tags: շախմատ, սպորտ