Հրդեհ մերձմոսկովյան հիվանդանոցում, զոհվել է 38 մարդ

26063110.264008.5052Պոդմոսկովյեի  հոգենևրոլոգիական կլինիկայում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 38 մարդ: Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, զոհերը  36 հիվանդ և կլինիկայի 2 աշխատակիցներ են:

Հրդեհը սկսվել է գիշերը, №14  հոգեբուժական հիվանդանոցում, որը գտնվում է Ռամենսկի ավանում: Հրդեհը բռնկվել է  հիվանդանոցի 6-րդ մասնաշենքում, որտեղ հատուկ ռեժիմի հիվանդներն էին: Մինչ հրշեջների հասնելը, արդեն հրդեհի բոցերի մեջ էր հայտնվել 35х12 մ տարածք: Հիմա այն արդեն շիջվել է:

Աշխատակիցներից մեկի խոսքով, բոլոր լուսամուտներին վանդակաճաղեր են, զոհերի մեծ մասն այդպես էլ անկողնում է մնացել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման հետևանքով: Բռնկման պահին շենքում 41 մարդ է եղել, որոնցից միայն 3-ին է հաջողվել դուրս գալ բուժքրոջ օգնությամբ, 12-ի մարմինը հայտնաբերվել է, մնացած 26-ի ճակատագիրն անհայտ է, ասվում է ԱԻՆ հատուկ հաղորդագրության մեջ:

Հիմա տեղում աշխաում է  շտապօգնության 18 բրիգադ:

ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ կլինիկայի հիվանդների մեծամասնությունը եղել է դեղորայքի ազդեցության տակ ու խորը քնած: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակն արագ  է տարածվել, ուրեմն հիվանդներն այդպես էլ չեն հասցրել արթնանալ:

Tags: