Կրակոցներ Նյու Ջերսիում, հանցագործը հայտնաբերվել է մահացած

o_844510ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի  առևտրի կենտրոնում կրակ բացած տղամարդուն գտել են քաղաքի շրջաններից մեկում մահացած : Նախնական տվյալների համաձայն նա ինքնասպան է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը, նա  20-ամյա Ռիչարդ Շուլն էր:

Դեպքը տեղի է ունեցել  Garden State Plaza առևտրի կենտրոնի փակվելուց քիչ առաջ: Ականատեսները պնդում են, որ  ամբողջովին սև հագած և ատրճանակով  զինված հանցագործն  առնվազն յոթ կրակոց է արձակել հաճախորդների ուղղությամբ: Սակայն դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Այնուամենայնիվ, կրակոցներից հետո առևտրի կենտրոնում խուճապ է առաջացել: Շատերը թաքնվել են խանութներում և ծառայողական հատվածներում: Հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին շենքը: Դեպքի վայր հասած հատուկ ջոկատը մաքրել է առևտրի կենտրոնը, բայց կրակողին այդպես էլ չի հաջողվել գտնել, նա լքել էր շենքը համընդհանուր խառնաշփոթի ժամանակ, հաղորդում է “Интерфакс“-ը:

Tags: , ,