Վիկ Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել

վդ-դոներ վիկ-դարչինյանՆոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս Քրիստի քաղաքում 37-ամյա  հանրածանոթ պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կմրցի ֆիլիպինցի, 30 ամյա բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հետ

Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստվում է  հակառակորդին հաղթել նոկաուտով: Դարչինյանն իր առջև խնդիր է դրել ապացուցել, որ ռինգում ինքն ավելի հմուտ է և ուժեղ: «Գիտեմ, թե ինչ է անելու Դոները և ինչ եմ անելու ես: Դուրս կգամ ռինգ և կոչնչացնեմ նրան՝ ցույց տալով աշխարհին, որ երկար եմ սպասել այդ մրցամարտին և պատրաստ եմ դրան»,- ասել է Դարչինյանը:

Հավելենք, որ 2007-ին  Դոները 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր մինչև այդ անպարտելիի համարում ունեցող մեր բռնցքամարտիկին, և երկար ժամանակ է  Դարչինյանը ցանկանում է վրեժը լուծել: Բռնցքամարտիկները հանդես կգան կիսաթեթև քաշային կարգում։

«Շատերն են համոզված, որ եթե այդ չարաբաստիկ հարվածը չլիներ 6 տարի առաջ, ես նրան կհաղթեի: Նա իմ պարտությամբ հայտնի դարձավ: Նա վախկոտ «ճուտիկ» է և դա ես կապացուցեմ ռինգում: Տեղյակ եմ, թե նա ինչպես է վախենում իմ հարվածներից: Ես եմ նրան ստեղծել, ինքս էլ նրան թոշակի կուղարկեմ»,- պարզաբանել է հայ բռնցքամարտիկը:

Վիկ Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 46-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը տարել է 39 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն:

Վերջին 2 10-ռաունդանոց մրցամարտերում Դարչինյանը հաղթել է: Վերջին անգամ Վախթանգը ռինգ է դուրս եկել այս տարվա մայիսի 11-ին: ԱՄՆ-ում անցկացրած մրցամարտում նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Խավիեր Գալոյին:

Նոնիտո Դոները 33 մենամարտերից 31-ում հաղթել է: Նա 2 պարտություն է կրել:

Tags: , , ,