Վիկ Դարչինյանը պարտվեց տեխնիկական նոկաուտով

վդ32136Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Վիկ Դարչինյանը Տեխասում կայացած մրցամարտում կրկին պարտվեց 30-ամյա ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոներին:

Կիսաթեթև քաշային բռնցքամարտիկների 10 ռաունդանոց հանդիպումում ֆիլիպինցին 9-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Նախ, Դարչինյանը ստացած հարվածից հետո հայտնվեց ռինգի հատակին, ապա մրցակիցը սկսեց բուռն գրոհ: Հարվածաշարը կասեցրեց ռինգի մրցավարը`հանդիպումն ավարտված հայտարարելով, և հաղթանակը շնորհվեց Դոներին:

Հավելենք, որ  2007-ին Դոները հաղթել էր Դարչինյանին: Վերջինս 40-րդ հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Իսկ նախկինում 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Tags: , ,