Այսօր Թուրքիայում նշում են երկրի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան 20-րդ տարելիցը

ozal  Այսօր Թուրքիայում հիշում են երկրի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալին: 20 տարի առաջ՝ 1993 թվականի ապրիլի 17-ին Օզալը անսպասելիորեն մահացավ: Այսօր երկրում բազմաթիվ միջոցառումներ և արարողություններ են տեղի ունեցել՝ ի հիշատակ Թուրգութ Օզալի: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը իր հայտարարության մեջ ընդգծել է. «Թուրգութ Օզալը քաղաքական և պետական այն գործիչներից էր, որը անձնուրաց աշխատում էր երկրի և ժողովրդի բարօրության համար: Նա Թուրքիան տանում էր դեպի ժողովրդավարության և տնտեսության զարգացում: Թուրք ժողովուրդը միշտ վառ է պահելու Թուրգութ Օզալի հիշատակը»:

Իր հերթին վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Օզալը հատուկ տեղ է զբաղեցնում համաքաղաքացիների սրտերում:

Նշենք, որ Օզալի մահվան առեղծվածը դեռևս վերջնականապես բացահայտված չէ: Վերջերս իրականացված արտաշիրիմման և դատաբժշկական փորձաքննություննից հետո տարածվեց այն վարկածը, թե Թուրքիայի 8-րդ նախագահին թունավորել են:

Tags: ,