Անկարայում Հոլոքոստի թեմայով դասընթացներ են սկսվել

Հոլոքոստ  ԱՄՆ-ի Հոլոքոսթի հիշատակի թանգարանը Սոցիալական փոփոխություն կազմակերպության և «Anna Frank House»-ի աջակցությամբ օրերս Անկարայում իրականացրել է «Հոլոքոստ և մարդու իրավունքների ուսուցում» թեմայով ժողով: Ավագ դպրոցների ուսուցիչների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած 300 դիմորդից ընտրվել է 30 հոգի: Արտասահմանից հրավիրված մասնագետները երկու օր շարունակ սեմինարի մասնակիցներին գիտելիք են հաղորդել Հոլոքոստի մի շարք մանրամասնությունների շուրջ:

Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները «Հաբերթյուրքին» հայտնել են, որ անցած ամիս Թուրքիայի արտգործ և կրթության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկրի համալսարաններին և դպրոցներին հրեաների ցեղասպանության վերաբերյալ գրքեր, հոդվածներ և տեսանյութեր են տրամադրվելու, ինչպես նաև ուսուցիչների հետ կիսվելու են դասերի անցկացման մեթոդաբանությամբ:

Անկախ

Tags: , ,