Ֆրանսուհիներին արգելվել է ամուսնու ազգանունը վերցնել

downloadԱյսուհետ, պաշտոնական փաստաթղթերում, որոնք Ֆրանսիայի իշխանությունները կտրամադրեն ամուսնացած կանանց, կնշվի բացառապես կնոջ աղջկական ազգանունը:  Դա կապված է երկրում` սեռերի իրավահավասարության մասին  նոր օրենքի հետ: Այս նորամուծությունը հարյուրավար հակառակորդներ ունի արդեն:

Դա միակ նորընտիր օրենքում նորամուծությունը չէ: Բացի այն, որ կանայք չպետք է ամուսնու ազգանունով գրվեն, փաստաթղթում նշվում է, որ երիտասարդ հայրիկները պարտավոր են շատ ժամանակ անցկացնել իրենց նորածինների հետ: Եթե դրանից նրանք հրաժարվեն, ապա երկու ծնողների դեկրետային ժամկետը խիստ կկրճատվի:

Բացի այդ, Ֆրանսիայում արգելված են գեղեցկության մանկական մրցույթները, դրա փոխարեն` աբորտների կանոնները կպարզեցվեն :

Ի դեպ, երկրում կանանց` ամուսինների ազգանունը վերցնելն արգելված է դեռևս 1789-ից, ֆրանսիական հեղափոխության ժամանակներից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես դրա մասին երկար տարիներ պարզապես մոռացել էին, քանի որ ներկայում ամուսնացած կանանց ¾-ը ամուսնու ազգանունն է նախընտրում:

Իշխանությունները կանխատեսում են, որ 2017-ին  բոլոր պետական ընկերությունների տնօրենների խորհրդի կազմի առնվազն 40%-ը կին կլինի, իսկ 3 տարի անց, բոլոր սպորտային ֆեդերացիաների ղեկավարություններում 25%-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կզբաղեցնեն:

Անկախ

Tags: ,