Սոչիում կայացավ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ձօխ 22-1009092Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության
կազմակերպիչները հիացրին, թատերականացված արարողությունը աննկարագրելի էր, տպավորիչ:

Ներկայացվեց Ռուսաստանի կայսրության, Խորհրդային Միության, վերջում էլ` ներկայիս Ռուսաստանի պատմությունը:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացած բացմանը ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի օրհներգը կատարեց օպերային հանրածանոթ երգչուհի Աննա Նետրեբկոն:
Հայաստանի ներկայացուցիչներին  ծափողջույններով դիմավորեցին:
Դրոշակակիրը` դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն էր: Շքերթի մասնակիցների խմբում էին`Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երկուսն էլ՝ դահուկավազք), Արման Սերեբրակյանը (լեռնադահուկային սպորտ), պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մյուսները:
Ողջույնի խոսք ասաց  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ խաղերը հայտարարեց բացված:
Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների անունից ազնիվ, առանց խթանիչների պայքարելու երդում տվեց շորթ-տրեկի Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Զախարովը: Մրցավարների անունից խոստացավ պարտականություններն արդար, անաչառ, կանոնների պահանջներին համապատասխան կատարել մրցավար Վյաչեսլավ Վեդենինը: Մարզիչների անունից օլիմպիական երդումը կարդաց Անաստասյա Պոպկովան:
Գլխավոր օլիմպիական ջահը վառելու պատիվը վստահվել էր լեգենդար մարզիկներ, մենասահորդուհի  Իրինա Ռոդնինային և տափօղակով հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակին:

Խաղերին մասնակացում են 88 երկրների 2800 մարզիկ-մարզուհիներ: Նրանք 15 մրցաձևերում կվիճարկեն մեդալների 98 հավաքածու:

Անկախ

Tags: , , , ,