Թաիլանդական ռադարը մալազիական ինքնաթիռը հայտնաբերել է անհետանալուց 6 րոպե անց

o_909287Թաիլանդական ռադարը չճանաչված օդանավ է հայտնաբերել , այն ժամանակ, երբ արդեն մալազիական ընկերության օդանավը վերջին ազդանշանն է հաղորդել գտնվելու վայրի վերաբերյալ, հայտնում է սինգապուրյան “Չենել նյուս էյշա” հեռուստաալիքը: Չճանաչված օդանավը ռադարի էկրանին հայտնվել է  տեղական ժամանակով 12-ն անց 28-ին, այսինքն, անհետանալուց 6 րոպե անց:

Նշվել է նաև, որ ազդանշանը ընդհատվող է եղել:  Ապա շրջվել է դեպի հյուսիս, ու վերջնականապես անհետացել ռադարի էկրանից` Անդամանյան ծովի հորիզոնից:

ВВС-ի թաիլանդյան ներկայացուցչի խոսքով, Թաիլանդը չի կարող հաստատել, որ դա մալազիական ինքնաթիռն է եղել:

Թաիլանդը մինչ այժմ  այդ տեղեկության մասին չի հայտնել, քանի որ այդ չճանաչված օբյեկտն իր երկրի համար վտանգ չի ներկայացրել: Այդ տվյալները միայն մալազիական կառավարության հարցումից հետո են ներկայացվել` MH370 չվերթի անհետացումից 9 օր անց:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ինքնաթիռը Անդամանյան արշիպելագի կողմ  է ուղղություն վերցրել ու միտումնավոր  խուսափել թռիչքի կետերից:

Անկախ

Tags: ,