Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն, թե՞ Հայաստանի առաջնություն

MHM86684Ինչպես տեղեկացրել ենք, Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում փայլուն են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները` արժանանալով 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը  վերադարձել է և այսօր այն հադիպեց լրագրողներին:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հավաքականը թեև լրջորեն էր նախապատրաստվել ստուգատեսին, սակայն թիմի անդամներն անակնկալ մատուցեցին իրենք իրենց: Անսպասելի է եղել, որ այդպիսի արդյուներ են ունեցել: Մարզիչը հայտնեց, որ իր սաները գրեթե անթերի են մասնակցել և շատ գոհ է նրանց մրցելույթներից:

Օգնել է նաև այն, որ հավաքականը 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Կատարում: Աջակցել է Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գևորգյանը: Փաստորեն, մեր երկրի ընտրանին մնացել է Գևորգյանի տանը: Հիանալի մարզասրահ է եղել, որի նմանը Հայաստանում չկա:

« Մարզագործիքները բոլորովին նոր էին, իսկ մեր ունեցածը 12 տարվա վաղեմության է: Մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, որպեսզի այդ բոլոր գործիքները փոխենք: Մրցավայրում կատակում էին` սա մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն է, թե՞ Հայաստանի առաջնություն »,-ասաց Սերոբյանը:

Տեղեկացվեց նաև, որ Վահագն Դավթյանը մրցաշարում օղակների վրա վարժություններում ցուցադրել է  ազարյանական  խաչի նոր տարբերակ` հակառակ կողմ դարձումով: Այն աշխարհի առաջնոթյունում ևս կցուցադրվի և դրանից հետո այդ տարրը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայ մարմնամարզիկի անունով կկոչի:

Մայիսի 25-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդմները կրկին փորձելու են անմասն չմնալ խաղարկվելիք մեդալներից, իսկ երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը կպայքարի Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջադրանքը միանգամայն լուծել է:  Անհրաժեշտ է բազմամարտում 1-19-րդ տեղերը զբաղեցնողների խմբում հայտնվել:

Անկախ

Tags: ,