Ինչու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ

IMG_0628Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում  ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկներին և մարզիչներին:

Նա շնորհավորեց  և մաղթեց, որ  մարզիկները հաջող մրցելույթներով ուրախացնեն նաև աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում:

Վարդանյանը պարզաբանեց, որ օդանավակայանում  մարզիկներին և նրանց մարզիչներին կդիմավորի միայն այն դեպքերում, երբ ունենանք աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն: «Մյուս դեպքերում՝ ինձ օդանավակայանում չսպասեք»,-ասաց նա:

Մրցավայրում կատարվածի մասին ներկայացրեցին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Ջուլֆալակյանը նշեց, որ կողմնակալ մրցավարության պատճառով մերոնցից «գողացել են» առնվազն երկու մեդալ: Բողոք է ներկայացվելու միջազգային ատյաններին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը շնորհակալություն հայտնեց, որ նախարարն ընդունել է հավաքականին:

Հաջորդեց պարգ7ատրման արարողությունը:

Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, մատուցած բացառիկ ծառայությունների և ծննդյան 50-ամյակի առթիվ՝ «Ոսկե մեդալով» պարգևտրվեց Լևոն Ջուլֆալակյանը: Պարգևներ ատացան նաև մարզիչներ  Գևորգ Ալեքսանյանը, Սամվել Մարգարյանը, Սամվել Գևորգյանին, Հովսեփ Հովսեփյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ շնորհվեցին Եվրոպայի առաջնության մրցանակակաիրներ Գարիկ Բարսեղյանին և Գրիգոր Գրիգորյանին:

Ուշագրավ է, որ  Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ:

Թերևս պատճառմն այն է, որ նա արդեն կրում է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

Անկախ

Tags: ,