Զենք-զինամթերք` «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

զենք-զինամթերք«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 11.05-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում օդանավակայանի հանրակացարանի աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 7,62 մմ տրամաչափի` 42, 5,45 մմ տրամաչափի` 82, 9 մմ տրամաչափի` 10 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 16 փամփուշտ, խոշոր տրամաչափի «ԴՇԿ» տիպի 2 փամփուշտ, նռնակի պայթուցիչ`«ՈւԶՌԳՄ» և 600 գ «Տրոտիլ»:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Tags: