Ավագդասարանցին կատաղել է 3 շիշ էներգետիկ խմելուց հետո

o_757914Օմսկի իրավապահ մարմինները ստուգում են այն  դեպքի հանգամանքները, որի ժամանակ աշակերտը դպրոցներից մեկում ծեծել է 3 սովորողի: Նախնական տվյալների համաձայն, դպրոցականը թունավորվել է 3 շիշ էներգետիկ ըմպելիքից հետո:

Տեղեկությունն այն մասին, որ Դիանովի փողոցում գտնվող դպրոցի աշակերտներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահում,  ոստիկանությունում ստացվել է երեկ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանությունն ու հոգեբաններ: Տեղ հասնելով` նրանք հոսպիտալացրել են 15-ամյա  պատանուն հիվանդանոցի թունաբանական բաժանմունք` հոգեմետ նյութերով թունավորմամբ: Ինքը` տղան պատմել է, որ էներգետիկ է խմել:Դրանից հետո անչափահասը դպրոցում ծեծել է 3 աշակերտի: Բոլոր երեխաները դիմել են հիվանդանոց` վնասվածքներով ու կապտուկներով: Հայտնի է, որ տուժած երեխաների ծնողները բողոք-դիմում են ներկայացրել ոստիկանություն` պատանուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Սպասվում է, որ ստուգման  արդյունքներով ավագդասարանցուն ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկեն, կուղարկեն բժիշկ հոգեբանի մոտ ու անչափահասների գործերով բաժնում հաշվառման կկանգնեցնեն:

Անկախ

Tags: