Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ՄԱԿ-ին խնդրում են ճանաչել իրենց անկախությունը

m_945641Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից ապրիլին ստեղծված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն իրենք իրենց սուվերեն պետություններ են հռչակել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախության օգտին է քվեարկել ընտրատեղամաս ներկայացածների գերազանցող մեծամասնությունը: Հիմա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները մտադիր են զբաղվել իշխանական մարմինների ձևավորմամբ ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ, մասնավորապես` թոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմամբ: Սակայն, առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել բախումները տարածաշրջանի տարածքում: Մարզում փաստացի քաղաքացիական կռիվ է, կարծում է ԴԺՀ-ի համանախագահ Դենիս Պուշիլին: Նրա կարծիքով, զինվորները կամ պետք է անցնեն հանրապետության կողմը, կամ էլ լքեն Դոնբասը: Նա հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի իշխանությունները մտադիր են դիմել ՄԱԿ-ին` հանրապետությունը ճանաչելու խնդրանքով: Սակայն, դրական պատասխանի հույս այնքան էլ չունեն, Արևմուտքի` հանրաքվեի վերաբերյալ միանշամակ բացասական վերաբերմունքի պատճառով:

Լուգանսկում անկախության համար քվեարկածների թիվն ավելի  շատ է եղել, քան Դոնբասում.քվեարկության եկածների 96,2 %-ը պաշտպանել է պետական սուվերենության որոշումը: Լուգանսկի ղեկավարությունը նույնպես մտադիր է դիմել ՄԱԿ-ին`  հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով: Բացի այդ, Լուգանսկի մարզային խորհուրդը Կիևից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն ու  պաշտոններում վերականգնել շրջանային ադմինիստրացիայի պաշտոնյաներին` որոնց ազատել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, պահանջել են անհապաղ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն դաշնայնացման գործընթացը:

Անկախ

Tags: , , ,