Դավութօղլուն և Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը

1Մայիսի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Բաքվում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները։

 

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

 

Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում։

 

Բաքու այցի ընթացքում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ, ինչպես նաև ընդլայնված կազմով եռակողմ հանդիպում։ Դրանից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրներ, Կասպիցի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

 

 

Tags: ,