ԶԼՄ.Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայում ճգնաժամը կարգավորել 3 ամսում

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել 3 ամսում, իսկ երդմնակալությունից հետո մտադիր է  հակամարտությունների կենտրոն` Դոնբաս այցելել` իրավիճակը շտկելու իր պլանը ներկայացնելու նպատակով: Դրա մասին այսօր գրել է  «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Պորոշենկոյին շրջապատող աղբյուրներին:

538f3ae4-4b94-4e72-4b94-4e7da69780f9.photo.0Պորոշենկոն մտադիր է ճգնաժամը կարգավորելու խաղաղ ծրագիր ներկայացնել ու հունիսի 7-ին նշանակված երդմնակալության ժամանակ մեծ համաներում առաջարկել: Նա հայտնել է, որ մտադիր է ապակենտրոնացում անցկացնել ու տեղեկացրել է, որ այդ պլանի մշակման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ:

ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին թերթին պատմել է, որ  ճգնաժամի կարգավորման պլանում «3 ուղղություններ են ուրվագծվում». երկրի ներսում համաձայնության ձեռքբերման խաղաղ միջոց, ժնևյան կամ ավելի ներկայացուցչական ձևաչափում միջազգային երկխոսության օրակարգ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններում: Միջազգային երկխոսության շրջանակներում Պորոշենկոն հույս ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև  քաղաքական պլանում  ու Բրյուսելի ու Մոսկվայի միջև ` տնտեսական փոխզիջման հասնել:

« Միայն այս 3բաղկացուցիչները հաշվի առնելով կարելի է հասնել ապաէսկալացիայի, կարգավորել իրավիճակն Ուկրաինայի ներսում ու նրա շուրջ»,-պարզաբանել է նախկին դիվանագետը:

Անկախ

Tags: , ,