Ուկրաինան Ղազախստանին խնդրել է օգնել վերադարձնելու առևանգված երեխաներին

1109-390x290Անհայտ անձինք առևանգել են ուկրաինացի մի խումբ որբերի ու դուրս են բերել Ռուսաստանի տարածք, հայտնում է Today.kz-ը, հղում անելով Ղազախտսանում Ուկրաինայի դեսպանությանը:

Դեպքը կատարվել է հունիսի 12-ին,  Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքում : Զինված մարդիկ առևանգել են 28 քաղաքացիների. 25 որբ երեխայի ու ընտանեկան տիպի  մանկատների դաստիարակներին, որոնք ավտոբուսով մեկնում էին Դնեպրոպետրովսկ առողջանալու:

Դեսպանատան տվյալներով, անհայտ անձինք վարորդին ստիպել են Լուգանսկի մարզ  գնալ`  Դոլժանսկի հսկիչ պարեկային անցակետ, իսկ այնտեղից` Ռուսաստան: Ինչպես դեսպանատանն են հավաստիացնում, ներկայում առևանգված ուղևորները գտնվում են ՌԴ Ռոստովի մարզում:

Ուկրաինական կողմը մեղադրում է Ռուսաստանին ՄԱԿ-ի  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 11 և 35 հոդվածներով կոպիտ խախտում կատարելու մեջ:

Դեսպանատանը նշում են, որ թույլատրող փաստաթղթերի բացակայությամբ սահմանը հատելու համար, այդ ամենը կարելի է  որակել որպես միջազգային առևանգում: «Ռուսական կողմի նման դիրքը, որը ուկրաինացի երեխաներին իրենց քաղաքական խաղերի պատանդն են դարձնում, պետք է համապատասխան գնահատական ստանա միջազգային ընկերակցության կողմից: Դրա հետ կապված, Ուկրաինայի դեսպանատունը դիմել է Ղազախստանի հանրապետության ԱԳՆ-ին, խնդրելով  աջակցել` վերադարձնելու Ուկրաինայի անչափահաս քաղաքացիներին հայրենիք»,ասվում է դիմումի մեջ:

Անկախ

Tags: , , ,