Եվրոպան պատրաստվում է առաջին համաշխարհային պատերազմի, իսկ Հայաստանը ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար

100

- Զգացմունքային առումով Հայոց ցեղասպանությունը մեծ և խուլ ցավ է ինձ համար: Այլևս չկան հայկական այն հանճարեղ եկեղեցիներն ու տաճարները, չկան նաև նրանք` հայերը, նրանց բարբառը, պարը և այլն: Դա բարոյական և նյութական հսկայական կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: 1940-1945 թթ. հրեաների և հայերի հետ միասին մահացան նաև հույներ, գնչուներ, իսկ այդ սպանդի մտածելակերպը մինչ օրս չի վերանում: Ուստի Ցեղասպանության ճանաչումը ինձ համար լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս՝ մարդկությունը հասե՞լ է այն կետին, որից հետո այլևս չկա վերադարձ,- մեզ հետ զրույցում ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
- Պարոն Գասպարյան, Եվրոպայում նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը, իսկ աշխարհի հայերը՝ Ցեղասպանության: Որևէ կապ տեսնո՞ւմ եք:
- Ուղիղ կապ կա: Հայ ժողովուրդը շատ է տառապել այդ պատերազմի պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմում մահացածների թիվը մինչ օրս հստակ չէ: Քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» գրքում նշել է, որ պատմությունը գրում են հաղթողները, ոչ պարտվողները, իսկ այդ լռության բացատրությունը կարելի է գտնել այդ ժամանակահատվածի միջազգային քաղաքական իրադարձություններում: Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի հաղթողներից է, իսկ նոյեմբերին, ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, գծվել է հայ-թուրքական սահմանը և Հայաստանին ապահովել Սև ծովի ելք: Սակայն այդ ամենը մնաց թղթի վրա: Պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական պատմական հողերը լիովին դատարկվել էին, բայց 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո Հայաստանի վերաբերյալ հոդվածը ոչնչացվել է, իսկ 1920 թ. նոյեմբերին Հայաստանի մյուս կեսը սովետականացվել է:
- Ի՞նչ է անում հայկական սփյուռքն այդ լռությունը կոտրելու համար:
- Ասեմ, որ հայկական սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, սակայն շատ հարցեր բաց մնացին: Այսօր Հայաստանին սպառնում են, մինչդեռ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին և փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
- Եթե Թուրքիան չհամաձայնի, ինչպե՞ս պետք է Հայաստանը լուծի այդ հիմնախնդիրը:
- Խնդիրը միայն Թուրքիան չէ, թեպետ այնտեղ Ցեղասպանության տաբուն արդեն սկսել է ճաք տալ, հատկապես` վերլուծաբանների, լրագրողների շրջանակներում և համալսարաններում: Այսօրվա քաղաքացիական հասարակության մեջ բացեիբաց խոսվում է թուրքական պետության պատասխանատվության մասին: Հիշենք, որ 1915 թ. թուրքերն ու քրդերը, վտանգելով իրենց կյանքը, բազում հայերի են փրկել, սակայն որոշ թուրքեր այլ կերպ են մտածում: Տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ, Թուրքիայից ի հայտ են գալիս թաքնված հայերի կամ իսլամացված հայերի խմբեր, որոնք սկսում են պաշտպանել իրենց ինքնությունն ու իրավունքները: Ուստի, Թուրքիայի կառավարությունը, սեփական ժողովրդի ճշնման ներքո, պետք է ազատագրվի անցյալի մթագնած ու տխուր հիշողություններից՝ վերանայելով հայերի նկատմամբ ողջ պատմությունը: Երկրորդ ուղին այդ երկու պետությունների միջև երկխոսությունն է: Հայերս չենք կորցնում այդ հույսը, որ մի օր Թուրքիան կփոխի իր վերաբերմունքն այդ կնճռոտ հարցում: Եվ, վերջապես, երրորդ ուղին միջազգային հանրության ակտիվ դերակատարությունն է: Եթե Թուրքիան և Հայաստանը դնենք կշեռքին, ապա քաղաքական կամ պրագմատիկ տեսանկյունից կշեռքի նժարները կթեքվեն Թուրքիայի կողմը: Նույնը վերաբերում է միջազգային կառույցներին: Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այն մեծ մասամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

 Ելենա Չոբանյան

Tags: ,