Հայաստանում այրի տղամարդիկ ավելի շատ են, քան այրի կանայք. Կարինե Կոյումջյան

Կարինե ԿոյումջյանՀունիսի 23-ր ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես այրիների օր: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը և տվյալներ հայտնեց  այդ Հայաստանում նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների` Հայաստանում երբևէ չի ամուսնացել բնակչության 28,5 տոկոսը: 2001 թվականին այս թիվը կազմել էր 26 տոկոս:

Իրենց ամուսնացած են հայտարարել 60,1 տոկոսը, որոնցից 57 տոկոսի հարաբերությունները ամրագրված են փաստաթղթերով: 0,2 տոկոսը նշել է, որ իրենց ամուսնությունը գրանցված է միայն եկեղեցու ծեսերով:

Հայաստանում ամուսնալուծված է 15-ից բարձր անձանց  2,6 տոկոսը:  2001 թվականի համեմատ ամուսնալուծությունները 0,4 –ով  նվազել են:

“Այրի կանայք և տղամարդիկ կազմել են բնակչության 8,9 տոկոսը:  Սա 2000 թվականին եղած տվյալներից 0,4 ավելի է: Ընդ որում` այրի կինեկորույս տղամարդկանց թիվը գերազանցում է այրի կանանց: Այրիների մեծ մասը ունի 70-ից բարձր տարիք: Քանի որ ամենաշատ բնակչությունը Երևանում է, այդ պատճառով այրիների թիվը այստեղ նույնպես ամենաբարձրն է: Այրիների ամենացածր տոկոսը Վայոց ձորում է, Սյունիքի և Տավուշի մարզերում”, – տեղեկացրեց Կարինե Կոյումջյանը:

Նա նշեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկրորդ անգամ  ամուսնացել է 182 այրի տղամարդ և 67 այրի կին: 63 -ից ավել դեպք է եղել, երբ 60-ից բարձր  այրի կանայք ամուսնացել են, իսկ տղամարդկանց դեպքում այդ թիվը կազմել է 100 –ից ավել:

 Անկախ

Tags: ,