Շարմազանովը բարկացավ ու ժամանակից շուտ ընդհատեց նիստը

շարմազանով2Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումների» մասին օրենքի նախագծի քննարկումն այդպես էլ տեղի չունեցավ. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց արտահերթ նիստը, քանի որ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ուշանում էր:

Շարմազանովը նախ հայտարարեց, որ իրեն հայտնել են, թե Միրումյանը խորհրդարանում կլինի մի քանի րոպեից: Սակայն, երբ մի քանի րոպեն էլ անցավ, ու Միրումյանը չներկայացավ, Շարմազանովը բարկացավ.

«Ներողություն եմ խնդրում, բայց ԱԺ-ի բնականոն աշխատանքների համար ես պարտավոր եմ կանոնակարգ-օրենքը խախտել ու դադարեցնել նիստը: Պատգամավորները չպետք է նստեն ու 10 րոպե սպասեն մեր հարգելի գործընկերներին։ Թող ինձ մեղադրեն, որ կանոնակարգ օրենքը խախտում եմ, բայց ես չեմ պատրաստվում զեկուցողին սպասել 5 րոպեից ավելի։ Ցտեսություն»,-ասաց Շարմազանովն ու դուրս եկավ դահլիճից:

 

Անկախ

Tags: ,