Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո շահագործման են հանձնվել երկու արտադրական հանգույց

հկեՀունիսի 18-ին Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո շահագործման են հանձնվել երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայատանի Հանրապետության փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Լոռու մարզպեր Արթուր Նալբանդյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ինչպես նշեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը, նոր օբյեկտների բացումը հանդիսանում է համատեղ գործունեության զարգացման դրսևորում:

- Սանահին կայարանում նոր օբյեկտները շահագործումը թույլ է տալու 180 աշխատատեղ պահպանել, ինչը չափազանց կարևոր է: Էապես բարելավում են աշխատանքի և տեխնիկայի վերանորոգման պայմանները, – ասաց Վլադիմիր Յակունինը:

Նա նշեց, որ նաև նախատեսվում է գնացքների արագութունների բարձրացում, չվացուցակի կատարողականության մակարդակի բարելավում:

ՌԵ նախագահի խոսքերով, Ուսուցման ճանապարհային կենտրոնի արդիականացումն ուղղված է մարդկային ռեսուրսների մարարդակի բարձրացմանը:

- Կարելի է արձանագրել, որ Հարավկովկասյան երկաթուղու զարգացումն ընթանում է բարձր տեխնոլոգիական, լավ զինված երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ուղով: Ընկերության կառավարման որակը համապատասխանում է ՌԵ-ում գործող չափանիշներին և լիովին համապատասխանում է երկրի ղեկավարության պահանջներին, – ասաց Վլադիմիր Յակունինը:

Նոր օբյեկտների բացման կապակցությամբ երկաթուղայիններին շնորհավորեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով նշեց, որ դա հպարտություն է ներշնչում և ՀԿԵ-ի բարեխիղճ ներդրումային քաղաքականության  արդյունք հանդիսանում: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը նոր բաղադրիչներով է համալրվում, բարելավում են հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանները:

- Տրանսպորտի և կապի նախարարությունը երկաթուղային տրանսպորտային համակարգը չի ընկալում որպես պետության առանձին տրանսպորտային համակարգ և շահագրգռված է ազգային երկաթուղային փոխադրղի արդյունավետ գործունեության ծավալմամբ, որն իրեն դրսևորում է որպես միջազզգային փոխադրող ընկերություն: Առանց չափազանցության կարելի է ասել, որ հաջողությունները և առողջ տնտեսական մթնոլորտը ՀԿԵ-ում նպաստում են Հայաստանում սոցիալական բարենպաստ պայմանների ձևավորմանը, քանի որ ընկերությունը հանդիսանում է երկրի երրորդ խոշոր գործատուն, – նկատեց Ա. Առաքելյանը:

Սանահինում գտնվող երկաթուղային հանգույցը հանդիսանում է ամենահին երկաթուղային կառույցներից մեկը Հայաստանում: Այն կառուցվել է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղային հատվածի շինարարության ժամանակ՝ XIX դարի վերջում: 1892 թվականին Սանահին կայարանում բացվել էր նաև դեպոն, որի առաջին պետն էր Պետերբուրգի տեխնիկական համալսարանի երիտասարդ շրջանավարտ Անաստաս Սարգսի Մատինյանը:

Հարավկովկասյան երկաթուղին վերականգնողական աշխատանքները Սանահինում սկսել էր 2011 թվականի հոկտեմբերին: Նման լայնածավալ աշխատանքները Սանահինի դեպոյում վերջին անգամ կատարվել էին 1960-ական թվականներին:

Վերակառուցումն անցկացվում էր երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարվել էր դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը, տարբեր մասերի, մասնավորապես, փականագործական, զոդման, հիդրա-, պնեվմա- և էլեկտրասարքավորումների վերանորոգման, տեխնիկական մասերի վերազինումը:

Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում տեղադրվել էին հատուկ տեխնիկական սարքավորումներ, կառուցվեց խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկ:

Սանահինի երկաթուղային հանգույցի վերանորոգմանը ՀԿԵ-ն ուղղեց մոտ 1,4 մլրդ դրամ:

Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը բացվել էր 2010 թվականին և նախատեսված է երկաթուղայինների մասնագիտական ունակությունների և գիտելիքների մակարդակի բարձրացման համար:

Կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Այստեղ երկաթուղայինները սովորում են աշխատել ինչպես առօրյա, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում, փորձով են փոխանակվում, ինչպես նաև տարբեր մրցույթների մասնակցում:

Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների համար գործում է հատուկ ուսումնական վագոնը:

Tags: ,